www.mynews.am
Պոնչիկ, կակաո և գիրք
Պոնչիկ, կակաո և գիրք
Վերջին մի քանի օրերին «Գրանդ Քենդի» պոնչիկանոցում գիրք, դասախոսություններ կարդալիս ինձ չեն ընդհատում և չեն խնդրում դրանք թաքցնել: Մինչդեռ, մի քանի տարի առաջ, երբ պոնչիկ ուտելիս կամ կակաո խմելիս նաև փորձում էի որևէ բան կարդալ, մատուցողները միշտ մոտենում էին և խնդրում էին դադարեցնել:
Թեպետ ես չէի հարցնում նրանց պատճառը, բայց ենթադրում էի, որ պոնչիկանոցում միշտ հերթ է գոյանում, իսկ գիրք կարդալը կարող էր երկար տևել:
Ամեն դեպքում գիրք կարդալիս ընթերցնությունը չթույլատրելու ցանկացած փորձ հաճելի չէ, անկախ նրանից այդ հաստատությունը պոնչիկանոց է, գրադարան է, թե այլ վայր: Դրանից հետո ես խուսափում էի որևէ գիրք կարդալ պոնչիկանոցում: Բայց, հուրախություն ինձ` վերջին շրջանում նկատեցի, որ մատուցողները չեն խոչընդոտում ինձ գիրք կարդալու ընթացքում:
Գուցե՞ սա պայմանավորված է «Երևանը 2012-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք» ճանաչվելու փաստով...գուցե...
Комментариев нет:
Отправить комментарий