Վարդավառ

воскресенье, 8 июля 2012 г.

Թե ինչպես ծնվեց հորթը


Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում ականատես եղա, թե ինչպես Բաշե անունով կովը ծնեց իր հորթուկին:
(Ի դեպ, նրանք, ովքեր կարող են նման տեսարանից հակագեղագիտական զգացողություններ ունենալ, կարող են չդիտել տեսանյութը:)
Տիկին Վարդուհին (Բաշե կովի տերը) ուրախությամբ նշում է, որ հորթուկը առողջ է ծնվել:
Կովը հորթին ծնելուց հետո նրան չորացնում է որոշ ժամանակ, որից հետո հորթուկը ուժեղանում, ամրանում է...
Տիկին Վարդուհին նաև ինձ պատմեց, որ երբ նա փոքր էր, իր պապիկը, տատիկը  թույլ չէին տալիս նայել հորթի ծնունդը:
«Այսօր երեխաները ծնված օրվանից նայում են, գիտեն»,- ասում է նա:
Հ.Գ. Հորթի ծնունդը տեսնելուց հետո ինձ մոտ բուսակերության անցնելու ցանկություն առաջացավ....
 Տեսանյութը`
http://www.mynews.am/node/1662

четверг, 28 июня 2012 г.

Նորաձև է գիրք կարդալը


Դուք նորաձևության սիրահա՞ր եքպատրաստվեքայս տարի շատ գրքերկարդալու կարիք կունենաք:
2012թԵրևանը ճանաչվել է գրքի համաշխարհային մայրաքաղաքիսկ դաենթադրում է նախևառաջ գրքերի ընթերցումառնչություն գրական աշխարհիանցուդարձերին և պարզապես շատ լավ հնարավորությունգրքին ավելին մոտլինելու
Իհարկեգրքեր կարող եք կարդալ նաև համացանցովմանավանդոր շատանում եննաև հայ գրականությունը ներկայացնող կայքերը:
ՕրինակGranish.org կայքում հնարավորություն ունեք  ծանոթանալու նաև հայժամանակակից գրողներինուշադիր լինելով ծանուցումներինմասնակցելուգրքերի շնորհանդեսներիգրական հանդիպումներիորոնք վերջերս բավականինհաճախ են կազմակերպվում:
Կարող եք ձեզ համար "գիրք նվիրելու ավանդույթձևավորել և տոնական օրերինմիմյանց գրքեր նվիրելԵս և իմ ընկերուհիները արդեն մի քանի տարի էինչիրականացնում ենք այդ գաղափարը: Դա մի կողմից խաղի է նմանվում. նվիրածգրքերը ի վերջո  բոլորս էլ կարդում ենք ու անպայման միմյանց մաղթանքներ հղում:
Գիրք կարդալու համար միշտ չէոր առիթներ են հարկավորբայց այսպիսիմիջոցառումները (Երևանը գրքի մայրաքաղաք ճանաչելու փաստը) նպաստում ենկարևոր արժեքների հետ ծանոթացմանը և գնահատմանը:
Երեկիմ ծննդյան օրըես նաև գրքեր եմ նվեր ստացելգեղեցիկ մաղթանքներով. իմծննդյան օրվա լավագույն նվերներն են:)

Բարոկամերան, ես և հրթիռը


Բարոկամերա. ես այդ սարքի մասին իմացա երկու տարի առաջ, երբ դրա կարիքը զգացի:
Հիվանդասենյակում էի, երբ բժիշկներից մեկն եկավ, ասաց, որ ինձ տանելու են մի պալատ ու ես այնտեղ հրթիռ եմ նստելու: Ապշած նայեցի նրան, մտածեցի` ինչ-որ անհաջող կատակ է անում:
Երբ արդեն պալատում էի, աչքիս առաջ դրված էր մի մեծ սպիտակ փակ խցիկ. հրթիռների մասին իմ բոլոր մտապատկերները նույնացան այդ խցիկի հետ:
Բժիշկների խոսակցություններից հասկացա` խցիկը բարոկամերա էր կոչվում (կյանքումս առաջին անգամ էի լսում), այն թթվածնի բարձր ճնշում էր ապահովում և ցուցված էր շատ հիվանդությունների դեպքում:
Երբ որ իմացա, որ դա ընդամենը սարք էր, որտեղ պետք է թթվածին շնչեի, հիասթափվեցի.այդ վիճակում հրթիռ նստելու իմ ոչ տրամաբանական ցանկությունները միանգամից հօդս ցնդեցին: Հետո մտածեցի, բայց  շատ քանակով թթվածին եմ շնչելու, թթվածնից էլ լավ բան: Կարդացածս գրքերի ու տեսածս ֆիլմերի ամենահիասքանչ բնության տեսարաններում ինձ պատկերացրեցի:
Արդեն սարքի մեջ էի. մեն-մենակ` փակ, փոքր տարածության մեջ: 30 րոպե պետք է ներսում անցկացնեի, մտածեցի` հիմա բոլորը կգնան, ես հավիտյանս կմնամ ներսում փակված:): Դե դա այնքան ծանր էր, որ ամենաառողջ մարդն էլ չէր կարող իր ուժերով բարձրացնել, հատուկ ձևով էր փակվում և բացվում:
Իմիջայլոց ներսում ոչ մաքուր օդ շնչեցի, ոչ բնության թարմ, անուշ թթվածինը զգացի... ավելին շատ տհաճ զգացողություններ ունեցա (որոնց մասին չարժի մանրամասնել):
Այսպես մի քանի օր շարունակ...Այնտեղ գնալիս այնուամենայնիվ շարունակում էի ինձ պատկերացնել հրթիռում կամ բնության գրկում` կինոյի հերոսներից մեկի դերում:
Մի օր պալատ գնալիս գորգոռոց լսեցի. մի տղա նույնպես բարոթերապիայի կարիքն ուներ, բայց չէր ցանկանում գնալ: Հետո իմացա, որ վախենում էր. բարոկամերան մի վատ բանի հետ էր  նույնացրել ու կտրականապես հրաժարվել էր գնալ, վերջնականապես ապաքինվել:
Այնպես չէր, որ իմ մտքով չէր անցել այդ համեմատությունը տեսնել, բայց ինձ հրթիռում պատկերացնելը շատ ավելի դուրեկան էր և "կինոյոտ":
Հետագայում  իմ ինտերնետային փնտրտուքներից իմացա, որ ժամանակին լուրեր էլ էին տարածվել , թե Մայքլ Ջեքսոնն էլ է օգտվել բարոկամերայից` ծերությունը հետաձգելու նպատակով, մխիթարական էր:))
Ամենածանր իրավիճակում էլ դրական տրամադրվածությունը կարող է լավագույն ելքը ապահովել:
Իրականում սա մի փոքր պատմություն էր հիվանդանոցային կյանքից. այդ ընթացքում կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքի մասին իմ իմացած բոլոր աֆորիզմների նյութականացումը զգացի:

Գրքերի պատկերազարդումները նպաստու՞մ են ընթերցանությանը


Հաճախ գրական ստեղծագործությունը, գիրքը, կարիք է զգում պատկերազարդման, նկարների առկայության: Այս համադրումը` նկարչության և գրականության, հաճախ նկատելի է հատկապես մանկական գրականության մեջ: Պատճառը հավանաբար այն է, որ երեխաներին պատկերները ավելի շատ են գրավում, վառ գույները երևակայելու հնարավորություն են տալիս, ավելի տպավորիչ են դարձնում պատմությունը:
Հետևաբար շատ կարևոր է ընթերցանությունը խթանելու համար այս հանգամանքին ևս շատ ուշադրություն դարձնելը(առհասարակ գրքի կազմին, թղթի որակին):
«Վաղուց է ապացուցված, որ երեխաների համար նկարազարդումը ավելի կարևոր է, քան հենց տեքստը: Գեղարվեստական գրքի ազդեցությունը հատկապես երեխաների համար պայմանավորվում է  գրքի պատկերազարդմամբ, նկարներով:»
Գեղարվեստական գրականության սյուժեն, կերպարները պատկերի վերածելու համար նկարիչը առաջին հերթին պետք է գրական ստեղծագործությանը ծանոթանա, այն յուրացնի և սեփական դիրքորոշմամբ, երևակայությամբ, տաղանդի շնորհիվ այն վերարտադրի:
Բնական է, որ նույն տեքստին անդրադարձող նկարիչները տարբեր նկարներ, պատկերազարդումներ պետք է ստեղծեն, քանի որ յուրաքանչյուրն իր ընկալումն է արտահայտում:  Գրքերի տարբեր հրատարակությունները հնարավորություն են տալիս նաև ընթերցողին տեսնելու նույն ստեղծագործության, օրինակ` հեքիաթի տարբեր պատկերազարդումներ: Դա հնարավորություն է տալիս նաև ընտրելու, ձեռք բերելու այն գիրքը, որն առավել լավ է արտահայտում ընթերցողի ճաշակը`պատկերների առումով(ընթերցողի համար անծանոթ գրքի շապիկները կարող են մեծ դեր խաղալ գրքի ընտրության մեջ): Թեև կա հակառակ տեսակետը, որ ոչ միայն անհրաժեշտ չեն գրքերի պատկերազարդումները, այլև խանգարող հանգամանք են դառնում` ընթերցողի երևակայությունը սահմանափակում են…
Սակայն մանկական գրականության պարագայում, հեքիաթներում պատկերները յուրօրինակ դերակատարում ունեն: Հատկապես եթե հաշվի առնենք, որ փոքր տարիքի երեխաները ընթերցել չեն կարող, նրանց համար կարդում են իրենց ծնողները, մեծահասակները…իսկ երեխաներին ստեղծագործությունը ներկայանում է որպես պատկեր: Պատկերներն օգնում են անհասկանալի տառերը, բառերը սիրելու և երևակայելու այդ տեքստի շրջանակներում: Հաճախ երեխաները գրքի պատկերները դիտելով կառուցում են սեփական պատմություն-հեքիաթը:
Առաջին նկարում պատկերված է Հովհաննես Թումանյանի 1938 թ.-ին լույս տեսած «Անխելք մարդը» հեքիաթից մի նկար: Սա այն հրատարակություններից է, երբ դեռևս նկարները արվում էին սև և սպիտակ: 1970 թ.-ի հրատարակությունում հեքիաթի պատկերավորումը մի փոքր փոխված է(հեքիաթը պատկերող 2 նկարների առկայություն), բայց կրկին սև և սպիտակ գույների մեջ:
1989 թ.-ին լույս տեսած Հ.Թ.-ի հեքիաթների ժողովածուում «Անխելք մարդը» հեքիաթը գունավոր պատկերմամբ է: Այս նկարը հեքիաթը ամփոփում է գրեթե մեկ պատկերով:
Անխելք մարդը հեքիաթի պատկերավորման յուրօրինակ ընկալում է արտահայտված 2000 թվականի հրատարակությունում: Նկարի հեղինակը Ռ. Գրիգորյանն է: Անխելք մարդը ներկայացված է մի քիչ հսկայի տեսքով` բարձր հասակով, ոչ իրական դիմագծերով: Զարմանալիորեն և’ ծառը, և’ գայլը, և անգամ Աստված ավելի փոքր չափերով են: Պատկերը ձեռք է բերել ծաղրանկարի արժեք: 
Նկարիչների մոտեցումները տարբեր են, վարպետությունը նույնպես, այս և այլ պատճառներով է, որ միևնույն հեքիաթը բազմաթիվ լուծումներով է պատկերվել:
Եվ այս բոլորը կատարվել ու կատարվում է երեխաներին գրավելու, ընթերցանությունը խթանելու համար: Ի վերջո արդիական է ուսումնասիրել երեխաների համար իլյուստրատիվ գրքերի դաստիարակչական դերը` իմացական, բարոյական, գեղագիտական առումներով:

Գրքով դեպի Կասկադ


Այսօր` հունիսի 21-ին, մի խումբ մարդիկ Կասկադ էին գնում` ձեռքին անպայմանորեն գիրք ունենալով: «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ն ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նախաձեռնել և իրականացնում էր ամենամյա «Բացօթյա ընթերցանության փառատոն»-ը։
Փառատոնը կազմակերպվում էր երրորդ անգամ, այն ընդգրկվել էր «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» միջոցառումների շարքում։
Բացօթյա ընթերցանության մասնակիցների թվում գերիշխողը երիտասարդներն էին:
Մասնակիցներն ամենատարբեր գրականություն էին կարդում` սիրավեպերից, հոգեբանական գրքերից մինչև պատմական...
Գայանեին (16 տարեկան) դուր էր եկել միջոցառումը՝ «աշխույժ է և միասնական», իսկ մասնակիցներից Մարուսյան կարծում էր, որ մասնակիցների քանակը մի փոքր քիչ էր, ինքն առաջին անգամ էր կարդում բաց տարածքում, և նշում էր` այն կնպաստի կարդացողների քանակի աճին:
Բացօթյա ընթերցանությունը նախատեսված էր իրականացնել ժամը 18:00-ից մինչև 20:00-ը, սակայն ֆլեշմոբի ավարտից հետո, երբ հեղինակային կատարողների համերգը սկսվեց, դեռևս նկատվում էին գիրք կարդացող մարդիկ:
www.mynews.am

Մանկական հեքիաթ Սիրահարների այգում


Այսօր` հունիսի 22-ին, Սիրահարների այգում երեխաներին հնարավորություն էր տրված ընթերցանությանը, գրքերին, հեքիաթների հերոսներին ավելի մոտ լինելու:
Միջոցառումը կազմակերպվել էր «Բացօթյա ընթերցանության փառատոն»-ի շրջանակում: Փառատոնի մեկնարկել էր երեկ, իսկ այսօր գլխավոր դերում, կենտրոնական տեղում երեխաներն էին: Նրանց համար միջոցառումների շարք էր ապահովված` հեքիաթասացությունից մինչև ներկայացումների ցուցադրում:
Հովհաննես Թումանյանի հեքիաթների բեմականացումը դիտելուց հետո երեխաները մասնակցեցին նաև գրքերի ցուցահանդեսին, սեղանիկի վրա պատրաստված թատրոնի ներկայացում դիտեցին, աթոռի շուրջ հավաքված` լսեցին հեքիաթներ, իրենց մասնակցությունը ունեցան հեքիաթների պատմելու ընթացքին,  գրքերի պատրաստմանը մասնակցեցին (միջոցառման կամավորների հետ գրքեր կարեցին, վերջնական տեսքի բերեցին)...
Ի վերջո խաղացին, ջրաներկով ներկեցին և ստացան նվերներ`գրքերի տեսքով:
«Բացօթյա ընթերցանության փառատոն»-ի նպատակն է վերացնել հասարակական վայրերում ընթերցելու բարդույթը, ամրապնդել սերը գրքի հանդեպ ու զարգացնել բացօթյա ընթերցելու մշակույթը: Փառատոնի շրջանակում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, որոնք կապված են ընթերցանության հետ։

Պոնչիկ, կակաո և գիրք

www.mynews.am

Պոնչիկ, կակաո և գիրք

Վերջին մի քանի օրերին «Գրանդ Քենդի» պոնչիկանոցում գիրք, դասախոսություններ կարդալիս ինձ չեն ընդհատում և չեն խնդրում դրանք թաքցնել: Մինչդեռ, մի քանի տարի առաջ, երբ պոնչիկ ուտելիս կամ կակաո խմելիս նաև փորձում էի որևէ բան կարդալ, մատուցողները միշտ մոտենում էին և խնդրում էին դադարեցնել:
Թեպետ ես չէի հարցնում նրանց պատճառը, բայց ենթադրում էի, որ պոնչիկանոցում միշտ հերթ է գոյանում, իսկ գիրք կարդալը կարող էր երկար տևել:
Ամեն դեպքում գիրք կարդալիս ընթերցնությունը չթույլատրելու ցանկացած փորձ հաճելի չէ, անկախ նրանից այդ հաստատությունը  պոնչիկանոց է, գրադարան է, թե այլ վայր: Դրանից հետո ես խուսափում էի որևէ գիրք կարդալ պոնչիկանոցում: Բայց, հուրախություն ինձ` վերջին շրջանում նկատեցի, որ մատուցողները չեն խոչընդոտում ինձ գիրք կարդալու ընթացքում:
Գուցե՞ սա պայմանավորված է «Երևանը 2012-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք» ճանաչվելու փաստով...գուցե...