Բարոկամերա. ես այդ սարքի մասին իմացա երկու տարի առաջ, երբ դրա կարիքը զգացի:
Հիվանդասենյակում էի, երբ բժիշկներից մեկն եկավ, ասաց, որ ինձ տանելու են մի պալատ ու ես այնտեղ հրթիռ եմ նստելու: Ապշած նայեցի նրան, մտածեցի` ինչ-որ անհաջող կատակ է անում:
Երբ արդեն պալատում էի, աչքիս առաջ դրված էր մի մեծ սպիտակ փակ խցիկ. հրթիռների մասին իմ բոլոր մտապատկերները նույնացան այդ խցիկի հետ:
Երբ արդեն պալատում էի, աչքիս առաջ դրված էր մի մեծ սպիտակ փակ խցիկ. հրթիռների մասին իմ բոլոր մտապատկերները նույնացան այդ խցիկի հետ:
Բժիշկների խոսակցություններից հասկացա` խցիկը բարոկամերա էր կոչվում (կյանքումս առաջին անգամ էի լսում), այն թթվածնի բարձր ճնշում էր ապահովում և ցուցված էր շատ հիվանդությունների դեպքում:
Երբ որ իմացա, որ դա ընդամենը սարք էր, որտեղ պետք է թթվածին շնչեի, հիասթափվեցի.այդ վիճակում հրթիռ նստելու իմ ոչ տրամաբանական ցանկությունները միանգամից հօդս ցնդեցին: Հետո մտածեցի, բայց շատ քանակով թթվածին եմ շնչելու, թթվածնից էլ լավ բան: Կարդացածս գրքերի ու տեսածս ֆիլմերի ամենահիասքանչ բնության տեսարաններում ինձ պատկերացրեցի:

Արդեն սարքի մեջ էի. մեն-մենակ` փակ, փոքր տարածության մեջ: 30 րոպե պետք է ներսում անցկացնեի, մտածեցի` հիմա բոլորը կգնան, ես հավիտյանս կմնամ ներսում փակված:): Դե դա այնքան ծանր էր, որ ամենաառողջ մարդն էլ չէր կարող իր ուժերով բարձրացնել, հատուկ ձևով էր փակվում և բացվում:
Իմիջայլոց ներսում ոչ մաքուր օդ շնչեցի, ոչ բնության թարմ, անուշ թթվածինը զգացի... ավելին շատ տհաճ զգացողություններ ունեցա (որոնց մասին չարժի մանրամասնել):
Այսպես մի քանի օր շարունակ...Այնտեղ գնալիս այնուամենայնիվ շարունակում էի ինձ պատկերացնել հրթիռում կամ բնության գրկում` կինոյի հերոսներից մեկի դերում:
Այսպես մի քանի օր շարունակ...Այնտեղ գնալիս այնուամենայնիվ շարունակում էի ինձ պատկերացնել հրթիռում կամ բնության գրկում` կինոյի հերոսներից մեկի դերում:
Մի օր պալատ գնալիս գորգոռոց լսեցի. մի տղա նույնպես բարոթերապիայի կարիքն ուներ, բայց չէր ցանկանում գնալ: Հետո իմացա, որ վախենում էր. բարոկամերան մի վատ բանի հետ էր նույնացրել ու կտրականապես հրաժարվել էր գնալ, վերջնականապես ապաքինվել:
Այնպես չէր, որ իմ մտքով չէր անցել այդ համեմատությունը տեսնել, բայց ինձ հրթիռում պատկերացնելը շատ ավելի դուրեկան էր և "կինոյոտ":
Այնպես չէր, որ իմ մտքով չէր անցել այդ համեմատությունը տեսնել, բայց ինձ հրթիռում պատկերացնելը շատ ավելի դուրեկան էր և "կինոյոտ":
Հետագայում իմ ինտերնետային փնտրտուքներից իմացա, որ ժամանակին լուրեր էլ էին տարածվել , թե Մայքլ Ջեքսոնն էլ է օգտվել բարոկամերայից` ծերությունը հետաձգելու նպատակով, մխիթարական էր:))
Ամենածանր իրավիճակում էլ դրական տրամադրվածությունը կարող է լավագույն ելքը ապահովել:
Իրականում սա մի փոքր պատմություն էր հիվանդանոցային կյանքից. այդ ընթացքում կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքի մասին իմ իմացած բոլոր աֆորիզմների նյութականացումը զգացի:
Комментариев нет:
Отправить комментарий