Վարդավառ

четверг, 28 июня 2012 г.

Գրքով դեպի Կասկադ


Այսօր` հունիսի 21-ին, մի խումբ մարդիկ Կասկադ էին գնում` ձեռքին անպայմանորեն գիրք ունենալով: «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ն ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նախաձեռնել և իրականացնում էր ամենամյա «Բացօթյա ընթերցանության փառատոն»-ը։
Փառատոնը կազմակերպվում էր երրորդ անգամ, այն ընդգրկվել էր «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» միջոցառումների շարքում։
Բացօթյա ընթերցանության մասնակիցների թվում գերիշխողը երիտասարդներն էին:
Մասնակիցներն ամենատարբեր գրականություն էին կարդում` սիրավեպերից, հոգեբանական գրքերից մինչև պատմական...
Գայանեին (16 տարեկան) դուր էր եկել միջոցառումը՝ «աշխույժ է և միասնական», իսկ մասնակիցներից Մարուսյան կարծում էր, որ մասնակիցների քանակը մի փոքր քիչ էր, ինքն առաջին անգամ էր կարդում բաց տարածքում, և նշում էր` այն կնպաստի կարդացողների քանակի աճին:
Բացօթյա ընթերցանությունը նախատեսված էր իրականացնել ժամը 18:00-ից մինչև 20:00-ը, սակայն ֆլեշմոբի ավարտից հետո, երբ հեղինակային կատարողների համերգը սկսվեց, դեռևս նկատվում էին գիրք կարդացող մարդիկ:
www.mynews.am

Комментариев нет:

Отправить комментарий