Վարդավառ

четверг, 28 июня 2012 г.

Մանկական հեքիաթ Սիրահարների այգում


Այսօր` հունիսի 22-ին, Սիրահարների այգում երեխաներին հնարավորություն էր տրված ընթերցանությանը, գրքերին, հեքիաթների հերոսներին ավելի մոտ լինելու:
Միջոցառումը կազմակերպվել էր «Բացօթյա ընթերցանության փառատոն»-ի շրջանակում: Փառատոնի մեկնարկել էր երեկ, իսկ այսօր գլխավոր դերում, կենտրոնական տեղում երեխաներն էին: Նրանց համար միջոցառումների շարք էր ապահովված` հեքիաթասացությունից մինչև ներկայացումների ցուցադրում:
Հովհաննես Թումանյանի հեքիաթների բեմականացումը դիտելուց հետո երեխաները մասնակցեցին նաև գրքերի ցուցահանդեսին, սեղանիկի վրա պատրաստված թատրոնի ներկայացում դիտեցին, աթոռի շուրջ հավաքված` լսեցին հեքիաթներ, իրենց մասնակցությունը ունեցան հեքիաթների պատմելու ընթացքին,  գրքերի պատրաստմանը մասնակցեցին (միջոցառման կամավորների հետ գրքեր կարեցին, վերջնական տեսքի բերեցին)...
Ի վերջո խաղացին, ջրաներկով ներկեցին և ստացան նվերներ`գրքերի տեսքով:
«Բացօթյա ընթերցանության փառատոն»-ի նպատակն է վերացնել հասարակական վայրերում ընթերցելու բարդույթը, ամրապնդել սերը գրքի հանդեպ ու զարգացնել բացօթյա ընթերցելու մշակույթը: Փառատոնի շրջանակում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, որոնք կապված են ընթերցանության հետ։

Комментариев нет:

Отправить комментарий